«Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր». «Աջակցենք մեր հերոսներին»-ը՝ վրաերթից մահացած 28-ամյա կնոջ մասին - RadioVan.fm

Онлайн

«Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր». «Աջակցենք մեր հերոսներին»-ը՝ վրաերթից մահացած 28-ամյա կնոջ մասին

2022-04-27 15:25 , Общество, 1981

«Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր». «Աջակցենք մեր հերոսներին»-ը՝ վրաերթից մահացած 28-ամյա կնոջ մասին

«Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան» (Support Our Heroes - Armenia) կազմակերպությունը, որի հիմնադիր անդամն էր Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենայի կողմից երեկ վրաերթի ենթարկված հղին՝ Սոնա Մնացականյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ...»։

Նշենք՝ Քննչական կոմիտեն, մանրամասնելով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» (ՃՈ) ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է, հայտնել է, որ ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

Лента

Рекомендуем посмотреть