Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը

2022-04-27 15:31 , Спорт, 986

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի մայիսի 21-31-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումը կայացվել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստում։

Ընդգծվում է, թե որոշումն ընդունվել է հաշվի առնելով մայիսին կայանալիք Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրությունները, աշխարհի առաջնությանն ընդառաջ մարզիկների ուսումնամարզական հավաքներն ու ուսումնամարզական ծրագրերը, ինչպես նաև այլ կարևոր կետեր, որոնց մասին ադրբեջանական կողմը մանրամասներ չի հայտնում:

Лента

Рекомендуем посмотреть