«Զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից»․ ՀՀ ոստիկանության հորդորը՝ հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին - RadioVan.fm

Онлайн

«Զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից»․ ՀՀ ոստիկանության հորդորը՝ հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին

2022-04-28 15:44 , Право, 750

«Զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից»․ ՀՀ ոստիկանության հորդորը՝ հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից։

Տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով՝ ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը: Ուստի հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից ու այլ իրավախախտումներից, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»:

Лента

Рекомендуем посмотреть