Համալսարանի տոնածառի տակ հայտնաբերված արկղի պարունակությունն անվտագ է. Ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Համալսարանի տոնածառի տակ հայտնաբերված արկղի պարունակությունն անվտագ է. Ոստիկանություն

2017-12-25 15:13 , Общество, 1467

Համալսարանի տոնածառի տակ հայտնաբերված արկղի պարունակությունն անվտագ է. Ոստիկանություն

Այսօր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում հայտնաբերված արկղը որևէ վտանգ չի ներկայացնում: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:

Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:

Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть