Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է, մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, կան բերման ենթարկվածներ - RadioVan.fm

Онлайн

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է, մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, կան բերման ենթարկվածներ

2022-05-02 12:29 , Политика, 1160

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է, մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, կան բերման ենթարկվածներ

Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը փակած քաղաքացիների ու տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև լարված իրավիճակ է սկսվել։ Ոստիկանների գործողությունների հետևանքով այստեղ մի քաղաքացի է տուժել, կան նաև բերման ենթարկվածներ։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ փողոցը կբացեն ժամը 14։00-ին։

Հավելենք՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, որը գանգատվել է կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերից, մոտակա րոպեներին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։

«Քիչ առաջ բժիշկներն ավարտեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը՝ վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրության» շարժման շրջանակում մի շարք իրազեկման երթեր և ակցիաներ անելուց հետո, երեկվանից վրաններ ենտեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ հայտարարելով այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть