Ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները, 15:30-ին Ֆրանսիայի հրապարակում ներկայացնելու է «հրաժարականի հանրային պահանջ» - RadioVan.fm

Онлайн

Ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները, 15:30-ին Ֆրանսիայի հրապարակում ներկայացնելու է «հրաժարականի հանրային պահանջ»

2022-05-04 12:30 , Политика, 983

Ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները, 15:30-ին Ֆրանսիայի հրապարակում ներկայացնելու է «հրաժարականի հանրային պահանջ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներն այսօր առավոտյան շարունակվել են։ Քաղաքացիներն աղբամաններով փակել են Բաղրամյան պողոտան, երկու բեռնատար էլ խոչընդոտել է երթևեկությունը Կիևյան կամրջի վրա։

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները, և մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ այն է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը, ժամը 11-ի դրությամբ 24 մարդ է բերման ենթարկվել։

Նշենք՝ Ֆրանսիայի հրապարակում երեկ կայացած հանրահավաքին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ այսօրվա անհնազանդության ակցիաներն ու բողոքի ցույցերը նախատեսում են իրականացնել ժամը 12։00-14։00-ի հատվածում։

Իսկ այսօր՝ 15:30-ին, ընդդիմությունը քաղաքացիներին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ՝ «հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու»։

Лента

Рекомендуем посмотреть