ԱԺ շենքի մոտ վահան-սաղավարտներով ոստիկանական մեծաթիվ ուժեր են, ԱԺ բակում՝ լուսաձայնային նռնակներ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամն է - RadioVan.fm

Онлайн

ԱԺ շենքի մոտ վահան-սաղավարտներով ոստիկանական մեծաթիվ ուժեր են, ԱԺ բակում՝ լուսաձայնային նռնակներ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամն է

2022-05-04 16:41 , Политика, 1251

ԱԺ շենքի մոտ վահան-սաղավարտներով ոստիկանական մեծաթիվ ուժեր են, ԱԺ բակում՝ լուսաձայնային նռնակներ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամն է

Ազգային ժողովում (ԱԺ) մոտ կես ժամ առաջ մեկնարկած խորհդարան-կառավարություն հարցուպատասխանին ընդառաջ, որին, ինչպես կարգն է, ներկա էնաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել, ուժայինները զինված են վահաններով, սաղավարտներով։

Լրատվամիջոցներն արձանագրել են, որ, դրան զուգահեռ, խորհրդարանի բակում լուսաձայնային նռնակներ են տեղադրված։

Նշենք Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և ոստիկանությունը ժամեր առաջ հայտարարություններ են տարածել՝ հայտնելով, որ ստացվել են հավաստի օպերատիվ տվյալներ, որ «հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը, այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը»։

Կոչ է արվել ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, չտրվել սադրանքների, հակառակ պարագայում, նշվել է, կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա։

Лента

Рекомендуем посмотреть