Խաղադրույքներով 12 մլն դրամը տանուլ է տվել, ավազակային հարձակում հորինել. կատարվում է քննություն - RadioVan.fm

Онлайн

Խաղադրույքներով 12 մլն դրամը տանուլ է տվել, ավազակային հարձակում հորինել. կատարվում է քննություն

2017-12-26 15:49 , Право, 2110

Խաղադրույքներով 12 մլն դրամը տանուլ է տվել, ավազակային հարձակում հորինել. կատարվում է քննություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր եղբորը խնդրել է` 12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետեւից շրջափակել եւ հափշտակել են ամբողջ գումարը, ջարդուփշուր արել ավտոմեքենան եւ ծեծել եղբորը, ով, մինչդեռ, ոստիկանությանը տված բացատրությունում հերքել է դա:

«Նույն օրը, ժամը 23.00-ին, եղբայրը` 40-ամյա Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել եւ տանուլ տվել, հետո հորինել է նշված պատմությունը` ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть