«Իրեն պետք է հեռացնենք առանց արյուն. առավոտյան՝ կրկին ակցիաներ». երթով ԱԺ շարժված «Դիմադրության» համակիրները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ - RadioVan.fm

Онлайн

«Իրեն պետք է հեռացնենք առանց արյուն. առավոտյան՝ կրկին ակցիաներ». երթով ԱԺ շարժված «Դիմադրության» համակիրները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ

2022-05-04 21:49 , Политика, 1151

«Իրեն պետք է հեռացնենք առանց արյուն. առավոտյան՝ կրկին ակցիաներ». երթով ԱԺ շարժված «Դիմադրության» համակիրները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրության» շարժման համակիրները, ովքեր երթով շարժվել են Ազգային ժողովի (ԱԺ) շենք, ուր մի քանի անգամ լարված իրավիճակ է ստեղծվել ցուցարարների և ոստիկանների միջև, այնուհետ երթ են արել մայրաքաղաքի փողոցներով՝ վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ:

«2000 հոգի ոստիկան էր դրել՝ Նիկոլը կրկին հայի արյուն է ուզում․ էդ արյունը չի լինելու, բայց իրեն ռադ ենք անելու, մենք իրեն պետք է հեռացնենք առանց արյուն, այն քաղաքացին, որին ինքը վրաերթի ենթարկեց, պիտի լինի Նիկոլի վերջին զոհը»,-օրվա եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ կարող էին շենքը գրավել, բայց չգրավեցին, որովհետև այդ շենքում իշխանություն չկա՝ իշխանությունը փողոցում է:

Նա նշել է, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները շատ հստակ Ֆրանսիայի հրապարակից ձևակերպել են վարչապետի աթոռին հայտնված անձի հեռացման համազգային պահանջը։

«Մենք ԱԺ չէինք գնացել այդ շենքը գրավելու այսօր մենք ունեինք նպատակ՝ իր ճակատին ասելու, որ դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի՛։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք՝ ձեզ հետ միասին, Բաղրամյան, այնուհետև, բացելով՝ Դեմիրճյան փողոցում»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով երրորդ ուժի մասին խոսակցություններին՝ նա նշել է, որ Ֆրանսիայի հրապարակի հարթակը բոլորինն է՝ թող գան, կանգնեն այդ հարթակին, միանան ժողովրդի պայքարին․ «Ով այս պայքարի հետ չի՝ ինքը Նիկոլն է, որովհետև սա ժողովրդի համազգային և համահայկական պայքարն է»։

Սաղաթելյանը նշել է, որ շարունակում են մեր պայքարը և առավոտից, կազմակերպված խմբերով, առանց սպասելու հրահանգի, անհանզանդության բողոքի ակցիաներ են արվելու։

Лента

Рекомендуем посмотреть