Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:
Նշենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ից փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ օրվա դրվությամբ ռուսական կողմում կուտակվել էլ 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը՝ բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Վերին Լարս անցակետում ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել էին վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: