«Եվրատեսիլ-2018»-ի հայ հավակնորդները հայտնի են - RadioVan.fm

Онлайн

«Եվրատեսիլ-2018»-ի հայ հավակնորդները հայտնի են

2017-12-27 16:36 , Культура, Шоу бизнес, 1983

«Եվրատեսիլ-2018»-ի հայ հավակնորդները հայտնի են

Արդեն հայտնի է, թե որ արտիստներն են մրցելու «Դեպի Եվրատեսիլ» նախագծում. Հանրային հեռուստաընկերության Փի Ար բաժինը հրապարակել է 100 դիմորդից ընտրված այն 20 արտիստների անունները, որոնք այս տարի կմրցեն՝ Հայաստանը գալիք տարվա «Եվրատեսիլում» ներկայացնելու համար:

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթային փուլի մասնակիցնեն են Ռոբերտ Քոլոյանը, Սեւակ Խանաղյանը, Սուրեն Պողոսյանը, Մհեր Արմենիան, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը, Գեւորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Հասմիկ Շիրոյանը, Անգելը, Ամալիյա Մարգարյանը, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյանը, Արման Մեսրոպյանը, Մարիամը, Կամիլը (Արսեն Գրիգորյան), «Նեմրա»-ն, «Ալտերնատիվ»-ը և «Գաթա բենդ»-ը։

Հայ հեռուստադիտողը «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան մասնակցին հնարավորություն կունենա ընտրելու գալիք տարում՝ փետրվարի 3-ից: Մասնակիցների մրցութային երգերը հասանելի կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում՝ հունվարի 15-ից: Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ:

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է մայիսի 8-ին, 10-ին և 12-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ:

Лента

Рекомендуем посмотреть