Երկրաշարժ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանագոտում, այն 3 բալլով զգացվել է Տավուշի մի քանի գյուղերում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանագոտում, այն 3 բալլով զգացվել է Տավուշի մի քանի գյուղերում

2022-05-10 11:59 , Общество, 998

Երկրաշարժ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանագոտում, այն 3 բալլով զգացվել է Տավուշի մի քանի գյուղերում

Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ, երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալլուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть