«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան - RadioVan.fm

Онлайн

«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

2022-05-11 16:18 , Политика, 845

«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։

Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։

Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։

Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,-գրել է Ավինյանը։

Лента

Рекомендуем посмотреть