The Arabian Travel Market 2022․ Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողը առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել - RadioVan.fm

Онлайн

The Arabian Travel Market 2022․ Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողը առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել

2022-05-11 17:29 , Экономика, финансы, 861

The Arabian Travel Market 2022․ Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողը առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, մասնակցել է մայիսի 9-12-ը Դուբայում անցկացվող Արաբական ճանապարհորդական շուկա 2022 (The Arabian Travel Market 2022) ցուցահանդեսին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տաղավարում։

«Ֆլայ Արնա»-ից հայտնում են, որ ապրանքանիշի ներկայացումից ի վեր նման ցուցահանդեսին մասնակցությունը առաջինն է ավիաընկերության համար։

««Ֆլայ Արնա»-ն օգտագործել է այս հնարավորությունը շփվելու հաճախորդների հետ և ցուցադրելու հարմարավետության, հուսալիության և գին-որակ համադրության վրա հիմնված բիզնես մոդելը, որին կհետևի նոր ավիաընկերությունը:

Arabian Travel Market-ը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության ոլորտի առաջատար առևտրային ցուցահանդեսն է, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ, պետական պաշտոնյաներ և միջազգային հեղինակություններ՝ շփումների, բանակցությունների և ճամփորդության ոլորտում վերջին միտումները քննարկելու նպատակով: 28-րդ ցուցահանդեսի ընթացքում ցուցադրողները գնորդներին և առևտրային այցելուներին ցուցադրել են հազարավոր ապրանքներ և ճանապարհորդական նպատակակետի առաջարկներ ամբողջ աշխարհից»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

«Ֆլայ Արնա»-ի մասին

«Ֆլայ Արնա հայակական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է: Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

Лента

Рекомендуем посмотреть