Գեներալ Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ը զորավարժություն կանցկացվի - RadioVan.fm

Онлайн

Գեներալ Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ը զորավարժություն կանցկացվի

2022-05-16 19:12 , Общество, 218

Գեներալ Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ը զորավարժություն կանցկացվի

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 17-ից 21-ը, զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ, անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։

«Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть