Հուլիսի 1-ից Երևանում բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 1-ից Երևանում բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով

2022-05-16 19:25 , Политика, 3334

Հուլիսի 1-ից Երևանում բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով

2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ միաժամանակ նշելով, որ նույն հոդվածով 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

Лента

Рекомендуем посмотреть