Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսված է հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսված է հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

2022-05-20 17:34 , Политика, 912

Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսված է հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Նույն օրը նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть