«Դիմադրության» մասնակիցները փակել են «Մարիոթ»-ի մուտքեր տանող ճանապարհները, ներսում ելույթ է ունենալու Փաշինյանը - RadioVan.fm

Онлайн

«Դիմադրության» մասնակիցները փակել են «Մարիոթ»-ի մուտքեր տանող ճանապարհները, ներսում ելույթ է ունենալու Փաշինյանը

2022-05-20 13:16 , Политика, 681

«Դիմադրության» մասնակիցները փակել են «Մարիոթ»-ի մուտքեր տանող ճանապարհները, ներսում ելույթ է ունենալու Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները փակել են Հանրապետության հրապարակում տեղակայված «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բոլոր մուտքեր տանող ճանապարհները։

Հյուրանոցի սրահներից մեկում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որի ընթացքում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները։

Տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում ուժայինները։

Նշենք՝ երեկ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, խոսելով այսօրվա անելիքների մասին, Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ այսօր, ժամը 09։30-ին, հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում

«Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր։ Տարբեր պատճառներից ելնելով՝ դետալները չեմ հրապարկում։ Այո, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա, կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը լսելի պետք է դառնան։ Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00 հրավիրում ենք հանրահավաք։

Վաղը նորից ունենալու ենք թեժ, կարևոր և վճռական օր։

Միասնական գնում ենք առաջ մինչև վերջնական հաղթանակ»,-հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть