«Սա կոյուղային ժողովրդավարություն է»․ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի սրահ - RadioVan.fm

Онлайн

«Սա կոյուղային ժողովրդավարություն է»․ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի սրահ

2022-05-20 19:25 , Политика, 791

«Սա կոյուղային ժողովրդավարություն է»․ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի սրահ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի քանի պատգամավորներ, ովքեր բողոքի ակցիայով «Դիմադրություն» շարժման համակիրների հետ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև էին, ոստիկանության հետ բանակցելով՝ մտել են հյուրանոցի շենք՝ ցանկանալով հասնել այն սրահը, որտեղ այդ րոպեներին անցկացվում էր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Սակայն պետական պահպանության ծառայությունից թույլ չեն տվել նրանց ներս մտնել:

«Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի միջոցառմանը, որտեղ Freedom House-ն է»,-արձանագրել է Աննա Գրիգորյանը։

«Սա՞ է իրական ժողովրդավարությունը, սա կոյուղային ժողովրդավարություն է»,-հայտարարել են նրանք։

Հավելենք՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, որը կազմակերպել են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, հայ պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներից բացի ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Ֆորումին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել, որ «ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է», որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է», և որ՝ «ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների»։

Лента

Рекомендуем посмотреть