Քննարկվել է չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը - RadioVan.fm

Онлайн

Քննարկվել է չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

2022-05-20 17:35 , Политика, 696

Քննարկվել է չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։

Նախարարությունից փոխանցում են, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։

«Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցման կարևորությունը։

Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգը ժամանակակից նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու հարցերում։

Քննարկում է ծավալվել նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցի վերաբերյալ։ Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայասատանի համագործակցելու պատրաստակամությունը։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,-ասված է տարածած հաղորդագրությունում

Лента

Рекомендуем посмотреть