Քննչական կոմիտեն՝ ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքների մասին - RadioVan.fm

Онлайн

Քննչական կոմիտեն՝ ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքների մասին

2018-01-08 15:17 , Право, 1899

Քննչական կոմիտեն՝ ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքների մասին

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։

Կոմիտեի հաղորդմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը մահացել է N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից նախօրին արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորումից:

« Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть