Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

2022-05-23 22:23 , Политика, 1167

Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Ն. Ավագյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Գուգարացը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ե. Կիրակոսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ա. Մարտիկյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դ. Սանամյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս. Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյան-Միշել-Ալիև մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարվել է, որ Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին:

Лента

Рекомендуем посмотреть