«Հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ, դե տղա են՝ թող գան». Իշխան Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

«Հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ, դե տղա են՝ թող գան». Իշխան Սաղաթելյան

2022-05-25 15:45 , Политика, 1006

«Հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ, դե տղա են՝ թող գան». Իշխան Սաղաթելյան

Խորհրդարանական նիստերը բոյկոտած ու «Դիմադրության» շարժմամբ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստ կնախաձեռնեն։

Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ժողովրդի կողմիցունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները։ Այսօր մեզ տված մանդատըպահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։

Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևսմեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով,ինչ օրակարգով,հիմա հայտարարում եմ՝դե տղա են՝ թող գան։

Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով,ոչ թեիրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը Սաղաթելանը՝ նշելով, որ իրենք ոչ թե խուսափում են խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց։

«Գնանք այնտեղ,հարցեր տանք կապիտուլյանտին՝ ինչի՞ մասին։ Մենք բոլորը հարցերը տվել ենք, հարց չունենք, հետևաբար անիմաստ էայդ օրակարգովմասնակցել շոուներին, թատրոններին»,-ընդգծել է Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть