ՀՀ-ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ. ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերին ակտիվ շփումներով. ԱՆ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ. ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերին ակտիվ շփումներով. ԱՆ

2018-01-10 14:14 , Медицина, здоровье, 2189

ՀՀ-ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ. ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերին ակտիվ շփումներով. ԱՆ

Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: Օրական մշտադիտարկման արդյունքներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ սուր շնչառական հիվանդությունների տարածվածությունը համարելով սեզոնին համահունչ:

«Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաև թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության` առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան»,-տեղեկացնում են առողջապահական գերատեսչությունից՝ նշելով, որ 2015 և 2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների (ռինովիրուսներ, բոկավիրուսներ, պարագիրպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ) հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձինք, հատկապես՝ մանկահասակ երեխաները։ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների և գրիպի լիարժեք բուժումը:

Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Հետևաբար, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ։ Դիմեք բժշկի և հետևեք նրա խորհուրդներին։

Лента

Рекомендуем посмотреть