Այսօր «Շնորհակալության» միջազգային օրն է. ուղղեք ձեր մտերիմներին հրաշագործ այդ արտահայտությունը - RadioVan.fm

Онлайн

Այսօր «Շնորհակալության» միջազգային օրն է. ուղղեք ձեր մտերիմներին հրաշագործ այդ արտահայտությունը

2018-01-11 15:39 , Общество, 3540

Այսօր «Շնորհակալության» միջազգային օրն է. ուղղեք ձեր մտերիմներին հրաշագործ այդ արտահայտությունը

Այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը: Թե ով է այն սահմանել՝ հստակ չէ. վարկածների համաձայն դա արվել է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ոմանց պնդմամբ էլ՝ այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն՝ վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Ով էլ որ սահմանած լինի այն՝ էական չէ, կարևորը օրը հրաշալի առիթ է ձեր մտերիմներին ուղղելու հոգեբանների համոզմամբ՝ հրաշագործ այդ արտահայտությունը՝ «Շնորհակալություն»:

Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական խոսքերը նման են «բանավոր շոյանքի», որոնք ունակ են հանգստացնել և տաքացնել իրենց ջերմությամբ: Կարևոր է, որ շնորհակալական խոսքերը ասվեն ի սրտե: Նման խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա: «Շնորհակալությունն» դրական ազդեցություն է ունենում նաև հասցեատիրոջ վրա: Օրինակ, նշվում է, որ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

Лента

Рекомендуем посмотреть