Онлайн

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա. նա հիասթափեցնում է սպասողներին

2018-01-12 15:31 , Спорт, 511

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա. նա հիասթափեցնում է սպասողներին

«Միանգամից հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում էին։ Ոչ, ես հրաժարական չեմ տա»,- այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով 2016 թվականին «Red Eagles» ֆան-ակումբի հետ հանդիպման ժամանակ իր արած հայտարարությանը, թե հավաքականի` Մունդիալ-2018-ում չհայտնվելու դեպքում հրաժարական կտա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

«Այդ ամենը եղել է զուտ ընկերական խոսակցություն։ Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու մեջ, կխնդրեի նրանց, որ շատ խորն ուսումնասիրեն ինձ։ Ես երբևիցէ իմ խոսքը չեմ դրժել և նորից եմ կրկնում` փողոցային կամ ընկերական հանդիպումները պետք չէ դարձնել մատի փաթաթան։ Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք` ով կկարողանա փոխարինել ինձ»,-ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ ընդգծելով, որ ունի ծրագրեր և շարունակելու է կատարել դրանք։

«Չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել։ Եթե կա այդպիսին, թող մասնակցի ընտրությանը և գլխավորի ֆեդերացիան»,-հավելել է Ռուբեն Հայրապետյանը:

Лента

Рекомендуем посмотреть