Հատուկ տարածքներ տեղափոխված 39 մեքենայից 33-ի ղեկին եղել են անչափահասներ․ ՃՈ-ն՝ ուժեղացված ծառայության մասին13։00-ի դրությամբ - RadioVan.fm

Онлайн

Հատուկ տարածքներ տեղափոխված 39 մեքենայից 33-ի ղեկին եղել են անչափահասներ․ ՃՈ-ն՝ ուժեղացված ծառայության մասին13։00-ի դրությամբ

2022-06-03 13:16 , Право, 929

Հատուկ տարածքներ տեղափոխված 39 մեքենայից 33-ի ղեկին եղել են անչափահասներ․ ՃՈ-ն՝ ուժեղացված ծառայության մասին13։00-ի դրությամբ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Այդ մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը՝ հավելելով, որ մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ հայտարարել էր ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին։ Նշվել էր, որ ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Лента

Рекомендуем посмотреть