Հայկական ազգային ավիաուղիները ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր - RadioVan.fm

Онлайн

Հայկական ազգային ավիաուղիները ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր

2022-06-03 18:07 , Общество, 980

Հայկական ազգային ավիաուղիները ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր

«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։

«Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:

Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելովՀայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայիդերի մասին՝ ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեներկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«Ֆլայ Արնա հայակական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է: Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

Лента

Рекомендуем посмотреть