Հունվարի 20-ից գարուն է գալու - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 20-ից գարուն է գալու

2018-01-15 14:51 , Общество, 2334

Հունվարի 20-ից գարուն է գալու

«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,-այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ծառայության եղանակային կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ը առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով հնարավոր են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Лента

Рекомендуем посмотреть