Բյուրականի անտառապետության տարածքում 25 օր կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը - RadioVan.fm

Онлайн

Բյուրականի անտառապետության տարածքում 25 օր կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը

2022-06-06 17:03 , Общество, 675

Բյուրականի անտառապետության տարածքում 25 օր կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը

Վաղվանից՝ հունիսի 7-ից, Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։

Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ հավելելով, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

«Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть