Ընդդիմադիր Խամոյանի տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները - RadioVan.fm

Онлайн

Ընդդիմադիր Խամոյանի տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

2022-06-06 17:08 , Политика, 763

Ընդդիմադիր Խամոյանի տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, թե տեղեկություններ ունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները, որոնք, հիշեցնենք, տեղադրվել են մայիսի 1-ին։

«Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։

Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։

Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշխանականներն արդեն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք՝ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստան է ժամանել Երևանում այսօր գումարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կժամանի հունիսի 10-ին՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Лента

Рекомендуем посмотреть