Անհնազանդության ակցիայի մասնակիցների բռնության հետևանքով բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի․ Ոստիկանությունը՝ քրգործ հարուցելու մասին - RadioVan.fm

Онлайн

Անհնազանդության ակցիայի մասնակիցների բռնության հետևանքով բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի․ Ոստիկանությունը՝ քրգործ հարուցելու մասին

2022-06-03 23:38 , Право, 663

Անհնազանդության ակցիայի մասնակիցների բռնության հետևանքով բուժհաստատություններ  են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի․ Ոստիկանությունը՝ քրգործ հարուցելու մասին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրներն այսօր, Ազգային ժողովում իրենց նախաձեռնած արտահերթ նիստի տապալումից հետո, Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաքից հետո շարժվել են դեպի կառավարության շենք, երթ անցկացրել դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և շարժման մասնակիցների միջև։

Лента

Рекомендуем посмотреть