Մարիխուանա և դանակ՝ 22-ամյա երիտասարդի մոտ․ պարեկները բերման են ենթարկել - RadioVan.fm

Онлайн

Մարիխուանա և դանակ՝ 22-ամյա երիտասարդի մոտ․ պարեկները բերման են ենթարկել

2022-06-07 18:17 , Право, 755

Մարիխուանա և դանակ՝ 22-ամյա երիտասարդի մոտ․ պարեկները բերման են ենթարկել

Հունիսի 2-ին, ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:

«Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть