280-550 դրամ․ հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը - RadioVan.fm

Онлайн

280-550 դրամ․ հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

2022-06-07 18:20 , Образование, 1169

280-550 դրամ․ հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի՝ 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով, և այդ դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

Նշենք, որ վարձավճարի ամենացածր շեմը 280 դրամն է, ամենաբարձրը՝ 550-ը։ Իսկ թե 5-12-րդ դասարանների աշակերտները որ դասագիրքը որքանով են վարձակալելու՝ ծանոթացեք նախարարի հրամանից՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть