Արցախցիները ևս 1000-ական դրամները կուղղեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին - RadioVan.fm

Онлайн

Արցախցիները ևս 1000-ական դրամները կուղղեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

2018-01-15 17:42 , Экономика, финансы, 2134

Արցախցիները ևս 1000-ական դրամները կուղղեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

2018 թ. հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:

«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից ամսեկան 1000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ տարեկան 12 հազար դրամ»,-նշել է Արցախի Հնարապետության ֆինանսների նախարար Գ. Մարտիրոսյանը, ում գնահատմամբ հիմնադրամին Արցախից տարեկան ուղղվող գումարը կկազմի մոտ 700-800 միլիոն դրամ:

Նշենք, որ ՀՀ-ում աշխատող քաղաքացիների կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական 1000 դրամի հատկացումը կատարվում է 2017 թվականի հունվարից: Մեկ տարվա ընթացքում կատարվել է 37 հատկացում:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть