Շահագրգռված ենք Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու հարցում. Արարատ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Շահագրգռված ենք Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու հարցում. Արարատ Միրզոյան

2022-06-09 15:51 , Политика, 870

Շահագրգռված ենք Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու հարցում. Արարատ Միրզոյան

«Կառուցողական և անկեղծ քննարկում ունեցանք»․ համատեղ մամլո ասուլիսում այսպես գնահատեց Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։

Միրզոյանի փոխանցմամբ՝ Լավրովի հետ քննարկել են ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր։

«Առանցքում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը»,-հստակեցրեց Արարատ Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Լավրովի հետ հանդիպմանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ՝ առանցքային համարելով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

«ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ատիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը»,-ընդգծեց Միրզոյանը։

Միրզոյան-Լավրով համատեղ մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել երեկ: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը։

Лента

Рекомендуем посмотреть