Արցախում զոհ ունենք - RadioVan.fm

Онлайн

Արցախում զոհ ունենք

2018-01-16 15:17 , Общество, 1837

Արցախում զոհ ունենք

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть