Այսօր The Beatles լեգենդար խմբի համաշխարհային օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր The Beatles լեգենդար խմբի համաշխարհային օրն է

2018-01-16 15:26 , Культура, Шоу бизнес, 1456

Այսօր The Beatles լեգենդար խմբի համաշխարհային օրն է

Այսօր, առավել քան երբևէ, իսկական մելոմանները լսում են բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահեղինակավոր խմբերից մեկի՝ The Beatles լիվերպուլյան քառյակի կատարումները. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001թ.-ից հունվարի 16-ը աշխարհում նշվում է The Beatles- ի միջազգային օրը:

Օրվա ընտրությունը պատահական չէ. 1957թ. հենց այս օրը բրիտանական Լիվերպուլ քաղաքում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ էլ առաջին անգամ ելույթ ունեցան բոլորին դեռ անհայտ Ջոն Լենոնը, Փոլ ՄըքՔարտնին եւ Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց միացավ նաև Ռինգո Սթարը:

Հունվարի 16-ը 1964 թվականին խմբի համար նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ. «Cashbox» ամսագիրը «I Want To Hold Your Hand» (Ուզում եմ բռնել ձեռքդ) երգը բարձրացրեց ամերիկյան հիթ-շքերթի առաջին հորիզոնական այն բանից հետո, երբ երգի սկավառակը 10 օրում վաճառվեց մեկ միլիոն օրինակով:

Այս քառյակը որպես ռոք խումբ խումբ հանդես եկավ 8 տարի, որի ընթացքում թողարկվեց 13 ալբոմ:

The Beatles-ի անդամները դադարեցրին համագործակցությունը 1970 թվականին: Խմբի լուծարումից հետո յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ Այսօր երբեմնի խմբի անդամներից շարունակում են ստեղծագործել Փոլ ՄըքՔարտնին և Ռինգո Սթարը: Ջոն Լենոնը և Ջորջ Հարրիսոնն այլևս չկան. Լենոնը սպանվել է 1980–ին, իր տան մոտ, իսկ Հարիսսոնի կյանքն ընդհատվել է 2001-ին՝ քաղցկեղի հետևանքով:

Лента

Рекомендуем посмотреть