42 համարի երթուղու՝ ուղևորի կողմից դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել - RadioVan.fm

Онлайн

42 համարի երթուղու՝ ուղևորի կողմից դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել

2022-06-10 15:37 , Право, 1449

42 համարի երթուղու՝ ուղևորի կողմից դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բուժհաստատություն են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության փորձի հատկանիշներով։

«Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկել ենօպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։ Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-մանրամասնում են ոստիկանությունից։

Սուրբ Գրիգոր Լուսավորչիչ հայտնում են, որ 42 համարի երթուղու վարորդը բուժկենտրոն է ընդունվել սրտի ծակած-կտրած վերքով․ պացիենտը եղել է գիտակցության, ծայրահեղ ծանր վիճակում: Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում կատարվել է համալիր հետազոտություններ, որից հետո քաղաքացին տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ վիրահատության:

Դանակահարված վարորդի կյանքը, որի սիրտն է վնասված եղել, հաջողվել է փրկել:

Лента

Рекомендуем посмотреть