ՀՀ-ում կարագի գնի նվազում է ակնկալվում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կարագի գնի նվազում է ակնկալվում

2018-01-16 15:33 , Экономика, финансы, 2268

ՀՀ-ում կարագի գնի նվազում է ակնկալվում

«Միջազգային շուկայում կարագի գների նվազումը կբերի Հայաստանում այդ ապրանքատեսակի գնի նվազմանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ «նոր զելանդական» կարագի գները սկսել են կայունանալ, նկատվում է նաև նվազում: «Ակնկալվում է, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում դա կանդրադառնա տեղական շուկայի վրա»,-նշել է հակամրցակցային մարմնի ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում էժանացել է շաքարավազի գինը՝ մոտ 14 տոկոսով, հավի միսը՝ 22 տոկոսով, ձեթը՝ 5 տոկոսով, ալյուրը՝ 6 տոկոսով, հնդկաձավարը՝ 52 տոկոսով:

Лента

Рекомендуем посмотреть