«Եղբայրաբար խնդրում եմ՝ թև ու թիկունք եղեք իրար»․ քահանայի օրհնությամբ Արարատից մեկնարկել է ամառային զորակոչը - RadioVan.fm

Онлайн

«Եղբայրաբար խնդրում եմ՝ թև ու թիկունք եղեք իրար»․ քահանայի օրհնությամբ Արարատից մեկնարկել է ամառային զորակոչը

2022-06-13 17:17 , Общество, 772

«Եղբայրաբար խնդրում եմ՝ թև ու թիկունք եղեք իրար»․ քահանայի օրհնությամբ Արարատից մեկնարկել է ամառային զորակոչը

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը:

Արարատի մարզպետարանից հայտնում են, որ զորակոչիկներին ճանապարհելու են գնացել նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետի պաշտոնակատար Մարատ Բազիկյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։

Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Հայրենիքը պաշտպանելը մեծ պատիվ է բոլորիս համար։ ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, եղբայրաբար խնդրում եմ՝ ծառայության այս տարիներին թև ու թիկունք եղեք իրար։ Հարգելի' ծնողներ, դուք էլ ամուր եղեք, համբերություն եմ մաղթում ձեզ։ Աստված պահապան մեր երկրին»,-մարզպետարանի փոխանցմամբ՝ իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Նշվում է, որ նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել նաև համայնքի ղեկավարներն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։

Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

Лента

Рекомендуем посмотреть