Մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել ապրիլյանի և 44-օրյայի հերոսների նկարները. գյումրեցի իրավապաշտպան - RadioVan.fm

Онлайн

Մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել ապրիլյանի և 44-օրյայի հերոսների նկարները. գյումրեցի իրավապաշտպան

2022-06-13 19:04 , Право, 1088

Մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել ապրիլյանի և 44-օրյայի հերոսների նկարները. գյումրեցի իրավապաշտպան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։

«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»,-մասնավորապես գրել է իրավապաշտպանը։

Лента

Рекомендуем посмотреть