Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն բաց է երթևեկության համար - RadioVan.fm

Онлайн

Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն բաց է երթևեկության համար

2022-06-14 10:29 , Общество, 971

Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն բաց է երթևեկության համար

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և երեկ արդեն հանձնվել է շահագործման։

Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Երթևեկությունը, սակայն, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,-ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում երեկ ուշ երեկոյան տեղադրված հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть