ՀՀ ժամանող օտարերկրացիները հայտնվում են անհարմար դրության մեջ․ Կառավարության որոշմամբ «Զվարթնոց»-ում տաքսիները քաղաքակիրթ ծառայություն կմատուցեն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ժամանող օտարերկրացիները հայտնվում են անհարմար դրության մեջ․ Կառավարության որոշմամբ «Զվարթնոց»-ում տաքսիները քաղաքակիրթ ծառայություն կմատուցեն

2022-06-17 18:12 , Политика, 1042

ՀՀ ժամանող օտարերկրացիները հայտնվում են անհարմար դրության մեջ․ Կառավարության որոշմամբ «Զվարթնոց»-ում տաքսիները քաղաքակիրթ ծառայություն կմատուցեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են:

ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:

Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ:

Կառավարությունից շեշտում, են, որ արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

Лента

Рекомендуем посмотреть