Онлайн

Բրիտանիայում նոր՝ Միայնության հարցերով նախարարություն է ստեղծվել

2018-01-18 19:24 , Мир, 343

Բրիտանիայում նոր՝ Միայնության հարցերով նախարարություն է ստեղծվել

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսուհետ ամենաբարձր մակարդակով կհոգա երկրի միայնակ ապրող քաղաքացիների մասին. նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ նշանակվել է նոր նախարար, որը զբաղվելու է միայնության հարցերով: Այդ մասին տեղեկանում ենք TheTelegraph-ից:

Մեյն ասել է, որ այդ գաղափարի համար հիմք է ծառայել 2016-ին սպանված խորհրդարանի «Լեյբորիստական» կուսակցության անդամ Ջո Կոկսի գործունեությունը: Միայնության հարցերով հանձնաժողովը ղեկավարող Կոկսը, ով գիտակցում էր անգլիացիների միայնության աստիճանի մասին և պայքարում մարդկանց խնդրիների համար, թագավորական նախարարական կաբինետին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել իրենց լքված զգող մարդկանց օգնելու ուղղությամբ:

«Չափազանց մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականությունն է: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սատարենք տարեցներին, հարազատներին կորցրած կամ հիվանդ մարդկանց, նաեւ այնպիսի մարդկանց, ովքեր զրույցի ու մտերմության կարիք ունեն»,-հայտարարել է Մեյը:

Միայնության հարցերով նորանշանակ նախարար Թրեյսի Կրաուչը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ միայնության դեմ արդյունավետ պայքարի ռազմավարական ծրագիր պետք է ներկայացնի:

Հաղորդվում է, որ 2017-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ միայնությունը առողջությանը վնասում է նույնքան, որքան օրական սիգարետի 15 գլանակը:

«Ձմռանը ցուրտ եղանակը և միայնությունը բրիտանացիների համար կարող է մահացու լինել»,-2017-ի դեկտեմբերին հայտարարել էլ Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության գլխավոր բժշկուհին՝ ում համոզմամբ «հասարակ ընկերական շփումը կարող է արմատապես փոխել իրավիճակը»:

Նշվում է, որ Բրիտանիայում 75 տարեկան և բարձր անձանց գրեթե կեսը իրենց օրերը անցկացնում են առանց որևէ սոցիալական շփման: Ըստ BBC-ի՝ այդ մարդկանց թիվը երկրում շուրջ երկու միլիոն է:

Лента

Рекомендуем посмотреть