ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը - RadioVan.fm

Онлайн

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը

2022-06-20 16:57 , Политика, 909

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

«Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ և 145-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022 թ. որոշմամբ՝ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը»,-ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պիտի ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ընդգծել էր իշխանական պատգամավորը:

Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերի 16-ին։ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Лента

Рекомендуем посмотреть