Կեղծել են ԲՈւՀ-ում սովորող օտարերկրացիների տարեկան վարձավճարի չափը, խուսափել են հարկերից․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Կեղծել են ԲՈւՀ-ում սովորող օտարերկրացիների տարեկան վարձավճարի չափը, խուսափել են հարկերից․ հարուցվել է քրգործ

2022-06-20 16:58 , Право, 793

Կեղծել են ԲՈւՀ-ում սովորող օտարերկրացիների տարեկան վարձավճարի չափը, խուսափել են հարկերից․ հարուցվել է քրգործ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան» համալսարանի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈւՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть