«Երևանի ավտոբուս»-ի բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն - RadioVan.fm

Онлайн

«Երևանի ավտոբուս»-ի բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

2022-06-20 17:46 , Общество, 772

«Երևանի ավտոբուս»-ի բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:

Քաղաքապետրանից ընդգծում են, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:

Лента

Рекомендуем посмотреть