Մեր գերխնդիրն է՝ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ. ԿԲ-ի նախագահը՝ անկանխիկի ուժի մեջ մտնելու մասին - RadioVan.fm

Онлайн

Մեր գերխնդիրն է՝ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ. ԿԲ-ի նախագահը՝ անկանխիկի ուժի մեջ մտնելու մասին

2022-06-23 16:33 , Политика, 829

Մեր գերխնդիրն է՝ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ. ԿԲ-ի նախագահը՝ անկանխիկի ուժի մեջ մտնելու մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Մանրամասներ են ներկայացվել գործընթացի կիրարկումն ապահովելու համար իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես նշել է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը, կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել է, որ վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցվում ենք միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ ևս համարել անկանխիկ գործառնություն:

«Ինչ վերաբերում է POS տերմինալներին և, մասնավորապես՝ ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, ապա հարցը մեծ հաշվով լուծված է այս պարագայում: Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռք բերման և այդ ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսերը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ հնարավորինս մինիմալ լինի այս փուլում տնտեսվարողների բեռը: Մենք ունենք 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց վրա POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է ավելացվի: Մեր գերխնդիրն է՝ այնպես անենք, որ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ լինի»,-ասել է ԿԲ նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть