Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամով, տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 200 հազարով - RadioVan.fm

Онлайн

Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամով, տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 200 հազարով

2022-06-23 16:35 , Право, 334

Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամով, տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 200 հազարով

Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենաների առքուվաճառքը պետք է անկանխիկ եղանակով իրականացվի: Այս համատեքստում կառավարության այսօրվա նսիտում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ համապատասխան օրենսդրությունը խախտելու դեպքում նախատեսված են մի շարք տուգանքներ:

«Մասնավորապես, ֆիզիկական անձն այն խախտելու դեպքում կտուգանվի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ»,-ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարգում նախատեսվող այս բարեփոխումը համարել է ինստիտուցիոնալ, որն ունի շատ էական նշանակություն տնտեսական, քաղաքակրթական, հակակոռուպցիոն, ինչպես նաև ստվերի կրճատման առումով: Գործադիրի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ հուլիսի 1-ից բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել։

Лента

Рекомендуем посмотреть